ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Փա­շի­ն­յանն ու իր ըն­տա­նի­քը «տանջ­վում» են, շքեղ կյան­քից նեղ­վում

Փա­շի­ն­յանն ու իր ըն­տա­նի­քը «տանջ­վում»  են, շքեղ կյան­քից նեղ­վում
24.12.2019 | 01:04
Նա­խօ­րեին Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, թե պե­տա­կան հա­մա­կար­գը դի­մա­կա­յում է հե­ղա­փո­խու­թյա­նը, բայց «ա­ռա­ջին տիկ­նոջ» ինս­տի­տու­տը կա­յա­նում է։ Դեռ մի կողմ թող­նենք, որ Հա­յաս­տա­նում ո՛չ Սահ­մա­նադ­րու­թյամբ ա­ռա­ջին տիկ­նոջ ինս­տի­տուտ կա, ո՛չ էլ վար­չա­պե­տի տի­կինն է ա­ռա­ջի­նը հա­մար­վում (ա­ռա­ջին տի­կի­նը, ե­թե շատ եք ու­զում, Նու­նե Սարգ­սյանն է), պար­զա­պես ար­ձա­նագ­րենք կարևոր մի հան­գա­մանք. Փա­շի­նյա­նը ճիշտ է, ե­թե Հա­յաս­տա­նում մի բան կա­յա­նում ու զար­գա­նում է, նրա ըն­տա­նի­քին է վե­րա­բե­րում։ Ան­նա Հա­կո­բյա­նի վեր­ջին սր­տա­ռուչ գրա­ռում­նե­րից կա­րե­լի էր հուզ­վել, ե­թե չլի­ներ մի էա­կան «բայց»։ «Ա­ռա­ջին» տի­կինն ա­սում է՝ «Շու­շանն ա­մա­չում է, Ա­շո­տը «ախ­րա­նա» չի ու­զում, Մա­րիա­մը ռե­ժի­մով լաց է լի­նում, Ար­փին ու­զում է տուն գնալ»։ Կար­դում ես ու սիրտդ ճմլ­վում է, ին­չու՞ են այս­քան «տան­ջում» այս ե­րե­խա­նե­րին։ Տի­կին Ան­նա և Նի­կոլ, մտա­բե­րե՞լ եք, որ Հա­յաս­տա­նում հա­զա­րա­վոր ե­րե­խա­ներ իս­կա­պես տանջ­վում են ոչ թե վա­յելք­նե­րից ու հար­կա­տու­նե­րիս հաշ­վին ցոփ ու շվայտ կյանք վա­րե­լուց, այլ ապ­րե­լու տար­րա­կան պայ­ման­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նից, հա­ցի պա­կա­սից։
Բա­վա­կան է, մի՛ փոր­ձեք հի­մա­րաց­նել ժո­ղովր­դին. չկա այդ­պի­սի բան, որ վար­չա­պե­տի ըն­տա­նի­քը պար­տադր­ված պի­տի իշ­խա­նա­վա­յել կյանք վա­րի, աշ­խար­հը ոտ­քի տակ տա, սե­փա­կան հա­վակ­նու­թյուն­ներն ա­պա­հո­վե­լու հա­մար էլ ինք­նա­թիռ ու զրա­հա­պատ մե­քե­նա­ներ ու­նե­նա։ Օ­րենքն էլ է ձեր ձեռ­քում, իշ­խա­նու­թյունն էլ։ Շատ հան­գիստ կա­րող եք ձեզ զր­կել այդ շքեղ կյան­քից ու ապ­րել հա­մեստ կեն­ցա­ղով, ա­ռա­վել ևս, որ գործ ու­նեք աղ­քատ երկ­րի հա­սա­րա­կու­թյան հետ։
Ի դեպ, նախ­կին­նե­րին այդ­քան քն­նա­դա­տող ներ­կա­նե­րին հու­շենք, որ ա­մե­նաեր­կար պաշ­տո­նա­վա­րած վար­չա­պե­տե­րից մե­կը՝ Անդ­րա­նիկ Մար­գա­րյա­նը, եր­բեք չի բնակ­վել կա­ռա­վա­րա­կան ա­ռանձ­նա­տա­նը, նա Ա­վա­նում գտն­վող իր տանն է ապ­րել պաշ­տո­նա­վար­ման տա­րի­նե­րին, հան­գս­տյան ժա­մերն էլ շեն­քի տա­ղա­վա­րում հարևան­նե­րի հետ նար­դի խա­ղա­լով է անց­կաց­րել։ Այս ա­ռու­մով գո­նե կա­րող եք, ե­թե ան­կեղ­ծո­րեն ու­զում եք, Ար­փիի ցան­կու­թյունն ի կա­տար ա­ծել ու վե­րա­դառ­նալ ձեր տուն։
Ա­նա­սե­լի «տան­ջա­լի» կյան­քի մա­սին պատ­մող Ան­նա Հա­կո­բյա­նի հա­մար հեր­թա­կան «պար­տադ­րանքն» էլ հա­վա­նա­բար պատ­շաճ տեսք ու­նե­նալն է։ Պարզ­վում է` նրա վար­սա­հար­դար­ման ու դի­մա­հար­դար­ման հա­մար 1 տա­րում պետ­բյու­ջեից 39 հա­զար դո­լար է հատ­կաց­վել։ Այս ան­գամ էլ տի­կինն ու­նի ցն­ցող ար­դա­րա­ցում։ «ՈՒ­զո՞ւմ եք հրա­ժար­վեմ վար­սա­հար­դա­րու­մից և դի­մա­հար­դա­րու­մից, և ա­մեն տեղ ներ­կա­յա­նամ իմ բնա­կան տես­քով, ես դա կա­նեմ ա­ռանց որևէ բար­դույ­թի, բայց ար­դյո՞ք դուք և բո­լո­րը հա­վա­նու­թյան կար­ժա­նաց­նեք դա։ Դի­մա­հար­դար­ման և վար­սա­հար­դար­ման հա­մար էլ, կնե­րեք, անձ­նա­կան գու­մար­ներ չու­նենք, ո­րով­հետև պե­տա­կան բյու­ջեն տա­կից չենք թա­լա­նում և հարս­տու­թյուն դի­զում»։ Տի­կին Ան­նա, ու­զում եք հար­դար­վեք, ու­զում եք` չէ, դա Ձեր գործն է։ Շար­քա­յին հար­կա­տու­նե­րիս հա­մար ո՛չ տաք է, ո՛չ էլ սա­ռը։ Հար­դար­վեք Ձեր սե­փա­կան գր­պա­նի հաշ­վին, Ձեր ըն­տա­նե­կան բյու­ջեն հար­վա­ծի տակ դնե­լով։ Թե՞ «ժո­ղո­վուրդն իմ ըն­տա­նիքն է» աս­վա­ծը թույլ է տա­լիս մտ­նե­լ նույն ժո­ղովր­դի գր­պա­նը։
Այ­նուա­մե­նայ­նիվ, հե­տաքր­քիր է` մեկ տար­վա ըն­թաց­քում ի՞նչ են ա­րել վար­սա­հար­դարն ու դի­մա­հար­դա­րը, չլի­նի՞ ա­մեն օր պլաս­տիկ վի­րա­հա­տու­թյան են են­թար­կել «ա­ռա­ջին» տիկ­նո­ջը, որ բյու­ջեի վրա 39000 դո­լար է նս­տել։ Իսկ մինչ Նի­կո­լի վար­չա­պետ դառ­նա­լը Ան­նա Հա­կո­բյանն ընդ­հան­րա­պես չի՞ օգտ­վել հի­շյալ ծա­ռա­յու­թյուն­նե­րից, իր անձ­նա­կան գու­մար­նե՞­րը չի ծախ­սել այդ նպա­տա­կով։ Սա ի՞նչ կեղ­ծա­վո­րու­թյուն է։
Հի­մա, ա­յո, «տա­կից» չեն թա­լա­նում բյու­ջեն, այլ հրա­պա­րա­կա­յին, ա­ռանց ձևա­կա­նու­թյուն­նե­րի։ Տի­կին Ան­նա, ին­չու՞ «տա­կից թա­լա­նել», ե­թե ապ­րում ես ըստ պա­հան­ջի` պե՞տք է, վերց­նում ես բյու­ջեից։
Ա­սում է՝ անձ­նա­կան գու­մար­ներ չու­նենք։ Է, չու­նես, ոտքդ սե­փա­կան վեր­մա­կիդ չա­փով մեկ­նիր։
Միայն պատ­կե­րաց­նել կա­րե­լի է, թե Նի­կոլն ու Ան­նան ի՞նչ կգ­րեին ի­րենց թեր­թում ժա­մա­նա­կին, ե­թե նախ­կին­նե­րի կա­նայք ար­տա­քի­նի հա­մար այդ­քան գու­մար­ներ վատ­նեին, այն էլ` պետ­բյու­ջեից։
Երկ­րի անվ­տան­գու­թյան, ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի առն­չու­թյամբ մտա­հո­գու­թյուն­նե­րին չար­ձա­գան­քող, բայց սե­փա­կան ըն­տա­նի­քին վե­րա­բե­րող ա­մեն մի հար­ցի հա­մար «քա­ղա­քա­ցու հետ» զրու­ցող վար­չա­պե­տին կա­ռա­ջար­կեինք այս ան­գամ էլ ե­թեր մտ­նել ու բա­ցատ­րել, օ­րի­նակ, այդ ինչ կոս­մե­տիկ մի­ջոց­ներ են օգ­տա­գոր­ծում Ան­նա Հա­կո­բյա­նի ար­տա­քի­նի հա­մար, որ 39 հա­զար դո­լար է կազ­մում։ Ի վեր­ջո, հաս­կա­նա­յինք՝ բնա­կա՞ն տես­քով, թե՞ շպար­ված Ան­նա Հա­կո­բյանն է ա­վե­լի «է­ժան» նս­տում պե­տու­թյան վրա։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ